չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Զանգեզուրը վճռորոշ երթուղի է ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արևելք-արևմուտք ուղղությունների համար. փորձագետ

Զանգեզուրը վճռորոշ երթուղի է ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արևելք-արևմուտք ուղղությունների համար. փորձագետ

Զանգեզուրը վճռորոշ երթուղի է ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արևելք-արևմուտք ուղղությունների համար: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը:

Ո՞վ կհավատար մի քանի տարի առաջ, որ Կապան քաղաքում կտեսնեք Եվրամիության դրոշներ, Իրանի դրոշներ, որ ֆրանսիացիները այնտեղ հյուպատոսություն կուզեն բացել, որ ռուսները այնտեղ են ու որ հանկարծ սա կդառնա միջազգային մրցակցության և դիվանագիտության կենտրոն, ինչպես դա եղել է 1919-1920 թվականին։ Բայց դա նորից է կրկնվում: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը:

«Իսկ ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Դե, դա վճռորոշ երթուղի է ինչպես հյուսիս-հարավ, այնպես էլ արևելք-արևմուտք ուղղությունների համար: Սկսենք դրանից: Դուք կհիշեք, որ Նախիջևանի Ջուղան խորհրդային-իրանական երկաթուղային սահմանային անցակետ էր, մեծ սահմանակետ էր։ Եվ, իհարկե, այն փակվեց, և արդեն 30 տարի գնացքներ չեն անցել այնտեղով։

Բայց եթե Սյունիքի, Զանգեզուրի միջով երկաթգիծը վերակառուցվի, ապա միանգամից Ջուղան կրկին դառնում է Ռուսաստանի և Իրանի երկաթուղային անցումը: Այնպես որ, Ռուսաստանն ու Իրանը կրկին հայացք են նետում դեպի այդ տարածաշրջան։ Ադրբեջանի համար դա Թուրքիայի հետ կապն է, իսկ Արևմուտքի համար՝ նաև Արևելք-Արևմուտք նոր կապուղի՝ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա: Այսպիսով, միանգամից այս փոքրիկ՝ 43-կիլոմետրանոց երկաթուղին բոլորին է սկսում հետաքրքրել:

Եվ քանի որ ուկրաինական պատերազմը փակել է այս բոլոր Արևելք-Արևմուտք կապերը, Կովկասում այս Արևելք-Հյուսիս-Հարավ կապուղիները շատ ավելի կարևոր են դառնում: Եվ ես ենթադրում եմ, որ սա է պատճառը, որ բոլորը նայում են հարավային Հայաստանում գտնվող այս փոքրիկ շրջանի ուղղությամբ»,-ասել է նա:

  • Կիսվել: