ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱԺ ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր ունի. Արսեն Թորոսյանին փոխարինել է Էսթեր Այվազյանը

ԱԺ ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր ունի. Արսեն Թորոսյանին փոխարինել է Էսթեր Այվազյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 27-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արսեն Թորոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Հանձնաժողովն օգոստոսի 29-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էսթեր Գագիկի Այվազյանին։

  • Կիսվել: