երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
«Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանն ամուր կանգնած է իր դիրքում և մտադիր չէ զիջել. ԻՀՊԿ

«Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանն ամուր կանգնած է իր դիրքում և մտադիր չէ զիջել. ԻՀՊԿ

՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ հարցում Իրանն ամուր կանգնած է իր դիրքում և մտադիր չէ զիջել: Այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ սոցցանցում հրապարակած հայտարարության մեջ։

՛՛Որպես տարածաշրջանային տերություն՝ Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է իր տոկունությունը, այդ թվում՝ հաղթելով Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմում: Իրանը հստակ ցույց է տվել, որ ոչ մի արտաքին ուժ՝ լինի դա քաղաքական, թե ռազմական ճնշում, ի վիճակի չէ թուլացնել նրա ազդեցությունը։

Իրանի շահերի շրջանցմամբ՝ տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական դիմադրության, և երկիրը կշարունակի պաշտպանել իր դիրքերը  քաղաքական և ռազմավարական բոլոր հարցերում»,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: