«Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստի Եվրոպայի հետ Թուրքիայի կապերի զարգացմանը․ Թուրքիայի առևտրի նախարար
«Զանգեզուրի միջանցքի» բացումը թույլ կտա էլ ավելի զարգացնել Թուրքիայի կապերը եվրոպական երկրների հետ։ Այս մասին Թուրքիայի առևտրի նախարար Օմար Բոլաթը հայտարարել է CNN Turk-ին տված հարցազրույցում:
Նա նշել է՝ Ադրբեջանը այն երկրների շարքում է, որոնք ավելի շատ ներդրումներ են կատարում Թուրքիայում։
«Կան այլ բարեկամ երկրներ, որոնք մասնակցում են ներդրումներին։ Սակայն անցնող տարին ծանր էր համաշխարհային տնտեսության համար»,- հավելել է Բոլաթը։