երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է. Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է. Ալիև

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի  և Թուրքիայի նախագահների առանձնազրույցը, ինչես նաև հանդիպումը ընդլայնված կազմով:

Ելույթ ունենալով ընդլայնված կազմով հանդիպմանը՝ Իլհամ Ալիևը նշել է, որ թուրք-ադրբեջանական միասնությունը միջազգային գործոն է։ «Այսօր աշխարհում առաջին պլան է մղվում «ուժի գործոնը»: Ցավոք, միջազգային իրավունքը չի գործում։ Բանակցություններն ու քննարկումներն արդյունք չեն տվել։ Մենք արդյունքի ենք հասել մեր ուժի շնորհիվ»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը հավելել է․ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է։ Մենք կավելացնենք մեր ջանքերն այս հարցում։ Այդ միջանցքի բացումը հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար»։

Ալիևը նաև տեղեկացրել է, որ այս տարի Ադրբեջանն ու Թուրքիան պետք է անցկացնեն 16 համատեղ զորավարժություն, որոնցից 6-ն արդեն կայացել են։ Նա հավելել է, որ Ադրբեջանի բանակը շարունակում է զարգանալ թուրքական մոդելով։

  • Կիսվել: