հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, դրա մասին խոսելն ուղղակի անիմաստ է. Սյունիքի մարզպետ

«Զանգեզուրի միջանցք» չի լինելու, դրա մասին խոսելն ուղղակի անիմաստ է. Սյունիքի մարզպետ

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ո՛չ բանակցություններում կա, ո՛չ էլ փաստաթղթերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Վստահ եմ, որ Սյունիքի ողջ բնակչությունն այս հարցում միանշանակ կարծիք ունի` «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, դրա մասին խոսելն ուղղակի անիմաստ է, այս խոսույթը զարգացնելը նաև մեր կողմից չպետք է խրախուսվի։ Կա հստակ դիրքորոշում` չի լինելու, և այստեղ պետք է լինի վերջակետ»,- հայտարարել է նա:

Ղուկասյանն ընդգծել է` Ադրբեջանը շատ բաներ է փորձելու օրակարգ բերել, սակայն «մենք չպետք է այդ հարցերը մեր օրակարգ բերենք»։

«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ամեն ինչ տանի ուժային լուծման, մենք պետք է շատ ուշադիր լինենք, զգույշ լինենք»,- հավելել է մարզպետը:

  • Կիսվել: