երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զանգեցի Ռոբերտ Քոչարյանին, շնորհավորեցի, որ հարցը լուծվեց. Մանուկյանը՝ ՍԴ-ի որոշման մասին

Զանգեցի Ռոբերտ Քոչարյանին, շնորհավորեցի, որ հարցը լուծվեց. Մանուկյանը՝ ՍԴ-ի որոշման մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր «Հայրենիքի փրկության շարման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել Հայաստանի 6 լրատվամիջոցների ներկայացուցիչների։

Անդրադառնալով Սահմանադրության 300.1 հոդվածի հակասահմանադրական ճանաչվելու մասին հարցին, Մանուկյանը նշել է, որ ի սկզբանե երևում էր, որ դա հակասահմանադրական է: ՛՛Ես գալուց առաջ իմացա, զանգեցի Ռոբերտ Քոչարյանին շնորհավորեցի, որ հարցը լուծվեց՛՛,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, նրա դիմումի հիման վրա ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանդրությանը հակասող և անվավեր:

 

  • Կիսվել: