ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Զանգ» նախաձեռնության՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիան կշարունակվի վաղը

«Զանգ» նախաձեռնության՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիան կշարունակվի վաղը

՛՛Զանգ՛՛ նախաձեռնության իրազեկման ակցիան Երեւանի Կենտրոնի փողոցներում ավարտվեց: Այն կշարունակվի վաղը՝ 19:00-ին:

Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը նույնն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ցուցարարները նաեւ կրկին կփորձեն վրան տեղադրել Հանրապետութհան հրապարակում:

՛՛Մեր երկիրը փորձում են վերածել Արեւմտյան Ադրբեջանի: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ունակ չէ, ցանկություն չունի դիմակայել մեր պետության նկատմամբ սպառնալիքներին: Մենք հնազանդ չենք, համաձայն չենք, մենք պիտի որոշենք մեր ապագան՛՛,-բարձարախոսով հայտարարեց նախաձեռնության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման է ենթարկել ՛՛Զանգ՛՛ շարժման վեց անդամների, որոնք իրազեկող երթ էին իրականացնում Սարյան փողոցով։

Բացի այդ՝ ոստիկանները նաեւ առգրավել են ակցիայի մասնակիցների վրանը, որը նրանք փորձում էին  տեղադրել Հանրապետության հրապարակում:

  • Կիսվել: