շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Զախարովան մեկնաբանել է Հայոց ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունները

Զախարովան մեկնաբանել է Հայոց ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունները

Այսօր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպաազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները։

Զախարովան, մասնավորապես, ասել է. «Գիտեք, անկեղծ խոսենք, ես իսկապես երբեք չէի սպասում, որ այս հարցին կվերաբերվեն այլ կերպ, քան թե՛ Հայաստանի պետության, թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ հայերի՝ որպես էթնիկ խմբի պատմականորեն հաստատված բացարձակ կոնսենսուսային դիրքորոշումը։ Երբեք չէի մտածի, որ տարիներ շարունակ տառապանքով ձեռք բերված, ձևավորված այս համախմբված դիրքորոշումը բուն հայ հասարակության ներսից կենթարկվի ինչ-որ փոփոխության։ Դե, տեսեք, թե ինչ հայտարարություններ ենք մենք լսում վերջին շրջանում։ Խոսքս հիմա Դավոսի հայտարարությունների մասին է։ Բայց դարձյալ ասեմ, այս հարցը մեզ չպետք է ուղղվեր:

Մեր երկիրը, մեր դիրքորոշումը ձևակերպված է Պետդումայի համապատասխան հայտարարության մեջ, որը պարբերաբար առաջ ենք քաշում, որը դուք գիտեք, մենք այն մեջբերում ենք»:

Նա հավելել է, որ իրեն թույլ է տալիս անձնական գնահատական ​​տալ Դավոսում հնչած մեջբերումների վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ այդ հարցում Մոսկվայի դիրքորոշումը ձևակերպված է և փոփոխության չի ենթարկվել:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, թե մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ, ինչու է տեղի ունեցել, և ինչպես է պատահել, որ միայն 1950 թվականին է Հայոց ցեղասպանության թեման մտել է օրակարգ։

 

  • Կիսվել: