հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զախարովան կարևորել է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում

Զախարովան կարևորել է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այդպիսի գնահատականներ են տրվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կողմից մայիսի 12-ին Դուշանբեում իրենց ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ՛՛։

Զախարովան հավելել է, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման խնդիրն առանցքայիններից մեկն են համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում համագործակցության ներդաշնակեցման համատեքստում։

՛՛Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները կանոնավոր կերպով շփվում են լուծումների մշակման համար, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համա՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: