շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապրեն խաղաղության և համերաշխության մեջ

Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապրեն խաղաղության և համերաշխության մեջ

Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ, ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարելի է ասել Հայաստանի երիտասարդներին եւ ամբողջ հանրապետության ժողովրդին Երեւանի հետ հարաբերությունների ընթացիկ անհանգիստ շրջանում՝ Զախարովան նշել է, որ իրենք եւս շատ բաց եւ անկեղծ ցանկություններ ունեն երիտասարդության համաշխարհային փառատոնում:

՛՛Ոչ թե ես եմ ասում հայաստանցի երիտասարդներին, այլ հայաստանցի երիտասարդներն են այս փառատոնի շրջանակներում մոտենում, խոսում ընկերական հարաբերություններ զարգացնելու անհրաժեշտության մասին, խնդրում նկարվել, նվերներ փոխանակել։ Եվ նրանք երազում են, որ մենք կապրենք խաղաղության, ներդաշնակության մեջ: Ավելին, մենք ունենք հարաբերությունների այսպիսի ֆանտաստիկ պատմություն: Եվ այն պետք է լինի, ես դրանում չեմ կասկածում, ապագայում երկկողմ հարաբերությունների զարգացման հիմք՝ արդեն նոր սերունդներով՛՛,-ընդգծել Է Զախարովան:

Երիտասարդության համաշխարհային փառատոնը տեղի է ունենում Սիրիուսի դաշնային տարածքում մարտի 1-ից 7-ը: Դրան մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 300 հազար մարդ 190 երկրներից։ Փառատոնի տարածաշրջանային ծրագիրը տեղի կունենա մարտի 10-17-ը, մասնակիցները կայցելեն Ռուսաստանի 30 քաղաքներ: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: