կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ըստ Ջաբարովի՝ ՌԴ-ն Հռոմի ստատուտի վերաբերյալ համաձայնագիր չի կնքի ՀՀ-ի հետ 

Ըստ Ջաբարովի՝ ՌԴ-ն Հռոմի ստատուտի վերաբերյալ համաձայնագիր չի կնքի ՀՀ-ի հետ 

Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ:

Այս մասին «Соловьев Live»-ի եթերում իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների առաջարկին՝ կնքել համաձայնագիր, որը Հռոմի ստատուտը շրջանցելու հնարավորություն կտա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում:

 

  • Կիսվել: