ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Յոթուկես ամսվա ընթացքում Ազգային ժողովի պատգամավորները ստացել են զրո դրամ պարգևավճար․ Բաբկեն Թունյան

Յոթուկես ամսվա ընթացքում Ազգային ժողովի պատգամավորները ստացել են զրո դրամ պարգևավճար․ Բաբկեն Թունյան

2023թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 10-ը՝ յոթուկես ամսվա ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները ստացել են ԶՐՈ ԴՐԱՄ պարգևավճար: Այս մասին գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ընթացիկ տարում պատգամավորների ստացած պարգևավճարներին։
 
«Որքա՞ն կարելի է մատի փաթաթան սարքել և շահարկել այս թեման: Հասկացանք, ուզում եք ամեն գնով մարդկանց վատ տրամադրել մեր դեմ, բայց չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է: Փոխեք»,- գրել է նա։:

  • Կիսվել: