հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ընտրությունները մեկնարկել են բազմաթիվ ընտրախախտումներով․ Ռուբեն Մելիքյանն ահազանգում է

Ընտրությունները մեկնարկել են բազմաթիվ ընտրախախտումներով․ Ռուբեն Մելիքյանն ահազանգում է

Թեև ընտրությունները մի քանի ժամ է, ինչ սկսվել են, բայց կան բազմաթիվ խախտումներ: Այս մասին ահազանգում է Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը հեղինակն է Ընտրությունների վերահսկման կոմիտե նախաձեռնության։

«Արդեն խայտառակ քանակությամբ ահազանգեր ենք ստանում, ես նման բան չեմ հիշում, որ ընտրությունների մեկնարկից մի քանի ժամ անց այս քանակությամբ ահազանգեր ստանանք»,- նշեց Մելիքյանը:

Իրավապաշտպանը նշեց մի քանի համակարգային խախտում, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա և որոնք ամենաակներևն են:

<<Առաջին հերթին նկատում ենք զինծառայողների ուղղորդում: Մեհրաբի զորամասի հրամանատարն ուղղորդում ու վերահսկում է զինծառայողներին, որպեսզի նրանք քվեարկեն Փաշինյանի օգտին: Առավոտից ամբողջ քաղաքում թռուցիկներ են տարածվում Ռոբերտ Քոչարյանի նկարով, վրան արյան հետքեր և այդպիսով փորձում են հակաքարոզչություն իրականացնել: Ըստ Մելիքյանի՝  աշխատանքները կազմակերպվել են ՔՊ շտաբի կողմից և աշխատանքներին ներգրավված են եղել քաղաքապետարանի սանիտարական աշխատողները, որոնք գիշերը մաքրություն են անում քաղաքում>>-հայտարարեց Մելիքյանը և հավելեց, որ ըստ իրենց հասած տեղեկությունների՝ նրանք գիշերը ՔՊ շտաբից ստացել են այդ տրցակները ու շաղ տվել քաղաքով մեկ:

Ռուբեր Մելիքյանն անդրադարձավ նաև հատկապես Սիսիանում ընդդիմադիր թեկնածուների շտաբներում խուզարկություններին ու որոշ անդամների բերման ենթարկելուն: Պատճառը տպագրական սարքի հայտնաբերումն է: Ռուբեն Մելիքյանն այս գործողությունները որակեց որպես բացարձակապես ապօրինի գործողություններ:

Բազմաթիվ ահազանգեր կան նաև քվեաթերթիկների հետ կապված:

  • Կիսվել: