երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ընտրախախտումները կրել են համատարած բնույթ. ԲՀԿ-ից ներկայացված վստահված անձ

Ընտրախախտումները կրել են համատարած բնույթ. ԲՀԿ-ից ներկայացված վստահված անձ

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ընտրախախտումները կրել են համատարած բնույթ, ԿԸՀ-ի հրապարակած թվերը չեն արտացոլում քվեարկության իրական արդյունքները:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Քիչ առաջ ավարտվեց 4/07 4/24 4/46 4/47 տեղամասերում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ձայների վերահաշվարկը, որին ներկա էի որպես ԲՀԿ-ից ներկայացված վստահված անձ։

4 ընտրատեղամասերում էլ խախտումներ հայտնաբերվեցին։

Մասնավորապես 4/46 տեղամասում ԲՀԿ-ի 1 ձայնն անհիմն կերպով համարվել էր անվավեր։ Չէին արձանագրվել նաև համար 3-ի ստացած 4 քվեները և համար 17-ի մեկ քվեն։ Վերահաշվարկի արդյունքում այս բոլոր քվեները վերականգնվեցին։

4/07 տեղամասում 1 քվե ավելացավ համար 18-ին, 1 քվե՝ համար 19-ին։
4/47 տեղամասում 1 ձայն ավելացավ համար 19-ին և պակասեց 16-ից, քանի որ 19 համարի քվեաթերթիկը դրել էին 16-ի հետ։

4/24 տեղամասում համար 6-ի 37 քվեաթերթիկներից մեկը նվազեց՝ դառնալով 36։

Սա ընդամենը 4 տեղամասում արձանագրված խախտումներն են։ Կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվել ամբողջ հանրապետությունում։ Ընտրախախտումները կրել են համատարած բնույթ, և ԿԸՀ-ի կողմից հրապարակված թվերը չեն արտացոլում քվեարկության իրական արդյունքները և քաղաքացիների օբյեկտիվ կամարտահայտությունը՛՛։

  • Կիսվել: