շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ընտրություններին ընդառաջ ՀՀ ԿԸՀ-ն 545 մլն դրամով տեսախցիկներ կգնի

Ընտրություններին ընդառաջ ՀՀ ԿԸՀ-ն 545 մլն դրամով տեսախցիկներ կգնի

ԱԺ ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 545 մլն դրամով տեսախցիկներ կգնի տեղամասերի համար։ Գնման համաձայնագիրն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

«ՀՀ ընտրական օրենսգրքի» համաձայն՝ քվեարկության ընթացքը տեսանկարահանվում է 300-ից ավելի ընտրող սպասարկող ընտրատեղամասերում։ Այդ մասշտաբի ընտրատեղամասերի թիվը երկրում շուրջ 1,800 է: Նկարահանումները կազմակերպելու համար ԿԸՀ–ն մրցույթով ընտրում է տեխնիկական հարցերն ապահովող ընկերությանը։

  • Կիսվել: