շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց. Արեն Մկրտչյան

Ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց. Արեն Մկրտչյան

Ալավերդի խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, ընտրությունների արդյունքներով հաղթողը չորոշվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արեն Մկրտչյանը:

«Ձեր որոշմամբ երկու քաղաքական ուժ ստացավ հավասար` ավագանու 13-ական մանդատ։ Շնորհակալ եմ մեզ տված յուրաքանչյուր քվեի համար։

Մենք հաղթեցինք բնակչության թվով համայնքի 3 ամենախոշոր բնակավայրերում ևս` Ալավերդիում, Օձունում, Շնողում։

Հավատում եմ, որ հետընտրական զարգացումները հնարավորություն կտան մեզ ձեզ հետ միասին կերտել մեր երազանքների Ալավերդի համայնքը»,-նշել է նա:

  • Կիսվել: