երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ընթանում են միջոցառումներ, որոնք կնպաստեն կանանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ու կայուն զբաղվածության ապահովմանը

Ընթանում են միջոցառումներ, որոնք կնպաստեն կանանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ու կայուն զբաղվածության ապահովմանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի առթիվ․

«Սիրելի՛ կանայք
Շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Մաղթում եմ անսպառ երջանկություն, ընտանեկան բարեկեցություն և հաջողություններ՝ բոլոր նախաձեռնություններում։

Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետությունը շարունակում է անել ամենը՝ կանանց հզորացման, վերջիններիս կարողությունների զարգացման նպատակով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շարունակվում են իրականացվել և մշակվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն շարունակաբար ընդլայնել նաև խոցելի խմբերին պատկանող կանանց տրվող աջակցությունները։

Այս համատեքստում, օրենսդրական բարեփոխումներին զուգահեռ, ընթանում են նաև միջոցառումներ, որոնք կնպաստեն կանանց և տղամարդկանց հավասար տնտեսական անկախությանը, կանանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ու կայուն զբաղվածության ապահովմանը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլոր կանանց՝ մաղթում եմ անսպառ հաջողություններ և խաղաղություն»։

  • Կիսվել: