կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ընթանում է Արարատ Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարարի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Ընթանում է Արարատ Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարարի՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան ժամանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն:  

Ինչպես հայտնեցին ԱԳՆ-ից, տեղի է ունեցել  Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որից հետո մեկնարկել է Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։

Ընդլայնված կազմով հանդիպմանը կհաջորդի Էստոնիայի  ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը։  

Մինչ ԱԳՆ ժամանելը Էստոնիայի արտաքին գործերի նախարարն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

  • Կիսվել: