կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընթանում է ամբողջությամբ հասկանալի խոսակցություն 2 պետությունների միջև, մեկնաբանությունների համար դիմեք հայ գործընկերներին՝ Սարգսյանի և Լուկաշենկոյի ձայնագրության մասին

Ընթանում է ամբողջությամբ հասկանալի խոսակցություն 2 պետությունների միջև, մեկնաբանությունների համար դիմեք հայ գործընկերներին՝ Սարգսյանի և Լուկաշենկոյի ձայնագրության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ տարածված ձայնագրության վերաբերյալ Tert.am-ը մեկնաբանություն է խնդրել Հայաստանում Բելառուսի դեսպանատնից:

«Ինչ մեկնաբանություններ կարող են լինել: Այնտեղ ընթանում է ամբողջությամբ հասկանալի խոսակցություն երկու պետությունների միջև, որոնք փորձում են կարգավորել կոնֆլիկտը: Դրա համար բոլոր մեկնաբանությունների համար դիմեք հայ գործընկերներին»,- ասացին Բելառուսի դեսպանատնից:
 
Հիշեցնենք՝ երեկ տելեգրամի «Բաղրամյան 26» ալիքը  տարածել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը։ 
 

«Տուր նրան շրջանները (Ղարաբաղի), Ալիևը կվճարի, նա քեզ առաջին փուլի համար 5 մլրդ դոլար է խոստացել»,-ասում է Լուկաշենկոն, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը նշում է. «Ես նրան 6 մլրդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»։

 

  • Կիսվել: