կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ընդիմադիրները մրցավազք էին սկսել, թե երբ այլևս չի լինելու ՔՊ իշխանությունը, վերջում դուք պառալիզացվեցիք. Հայկ Կոնջորյան

Ընդիմադիրները մրցավազք էին սկսել, թե երբ այլևս չի լինելու ՔՊ իշխանությունը, վերջում դուք պառալիզացվեցիք. Հայկ Կոնջորյան

Ավանդույթի համաձայն ընդդիմությունն իրենց ելույթներից հետո, խիզախորեն լքում է թատերաբեմը։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթներին. «Աղվան Վարդանյանն այստեղ 90-ականներից էր խոսում, ասում էր՝ այն ժամանակ երկրում իշխանություն կար, նույն Դաշնակցությունը 1992 թվականին ցույցեր էր անում և պահանջում էր իշխանության հրաժարականը, երբ Հայաստանում և ԼՂ-ում կրկին ռազմական գործողություններ էին, ես չեմ հասկանում դուք ձկան հիշողություն ունեք, թե՞ մտածում եք, որ մարդիկ ձկան հիշողություն ունեն:

Այստեղ մարդիկ են, որոնք քաղաքական հիշողություն ունեն: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այսօրվա ընդդիմադիրները մրցավազք էին սկսել, թե երբ այլևս Հայաստանում չի լինելու ՔՊ-ի իշխանությունը, այս տարի ասում էին մինչև մայիսյան տոները չի լինելու ՔՊ-ի իշխանությունը, ասում էին պարալիզացված է երկիրը, փողոցը, բայց վերջում դուք պարալիզացվեցիք և գնալով ավելի ու ավելի եք պարալիզացվում: Ձեր ասածը ինքնաիրականացվող իրականություն է ձեր մասին:

Հայկ Կոնջորյանը խոսեց նաև Արծիկ Մինասյանի հայտարարությունների մասին. «Պարոն Մինասյանն ասում է մենք թեկնածու ենք բերում, բոլորով հարձակվում եք իրենց վրա, սա խորհրդարան է և եթե կա բանավեճ, քննարկում՝ դա պետք չէ ներկայացնել որպես հարձակվել-պաշտպանվել տրամաբանության մեջ, գուցե դուք մտածում եք, որ այստեղ խրամատներ են և դուք խրամատավորվել եք՝ դրա համար հարձակման տրամաբանությամբ եք նայում, բայց մենք այդպես չենք նայում: Ես հիմա էլ եմ ասում, եթե այդքան մտածում եք դատական բարեփոխումների մասին, եթե մեղադրում եք մեզ, որ մենք ենք միայնակ նշանակում թեկնածուներին, եկեք, մասնակցեք և ձեր քվեով արտահայտեք ձեր կարծիքը»:

  • Կիսվել: