հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ընդհանուր քննարկում էր․ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

Ընդհանուր քննարկում էր․ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ: Լրագրողների հետ զրույցում Մուկուչյանը հայտնեց, որ ընդհանուր հարցեր են քննարկել:

«Օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկում էր»,- ասաց Մուկուչյանը:

Մուկուչյանը հանրաքվեի վերաբերյալ հարցերին ի պատասխան հորդորեց սպասել, մինչև այն պաշտոնապես կնշանակվի:

«Երբ կնշանակվի հանրաքվեն, դրանից հետո կսկսվեն ԿԸՀ գործառույթները, այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես միշտ, մանրակրկիտ պարզաբանումներ կտա բոլոր հարցերի վերաբերյալ»,- նշեց ԿԸՀ նախագահը:

  • Կիսվել: