չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ընդդիմությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ, «Իմ քայլի» պատգամավորները պետք է գան ու հաստատեն օրակարգը, այլապես չեն ունենա հումանիտար միջանցք. Տոնոյան

Ընդդիմությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ, «Իմ քայլի» պատգամավորները պետք է գան ու հաստատեն օրակարգը, այլապես չեն ունենա հումանիտար միջանցք. Տոնոյան

Հանրապետության հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ՛՛Երկիր մեդիա՛՛ ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը կարդաց ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավորների անունները:

Հիշեցնենք, որ խմբակցությունը ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ տված ժամանակին չէր արձագանքել:

Այնուհետև ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ վստահ է՝ նրանց մեծ մասի անունը ժողովրդին ոչ մի բան չասաց, որովհետև այս 2.5 տարիների ընթացքում ժողովուրդը նրանց ոչ խոսելիս, ոչ գործ անելիս ընդհանրապես չի տեսել, այդ 88 հոգու ճնշող մեծամասնությունը, Տոնոյանի խոսքով, ինչպես եղել է առանց կեսնագրության, այնպես էլ մնացել է:

Պատգամավորը, մասնավորապես, ասաց. ՛՛2.5 տարում միակ բանը, որ իրենք արել են, ստացել են աշխատավարձ, պարգևավճարներ, իսկ իշխանությունները մեր բոլորի թիկունքում մի գիշերվա մեջ վաճառել են մեր հայրենիքը, դավաճանել ու խաբել են ժողովրդին, ծախել են Արցախի 75 տոկոսը, ու սրա համար նրանք պետք է անպատասխան մնա՞ն:

Պե՞տք է այս շենքում վարչապետի աթոռին թառած, ինչ-որ տարօրինակ սոսնձով կպած անձը պատասխան տա: Դու պատասխան ես տալու, ես ուզում եմ ասել, որ դու, բացի նրանից, որ պատասխան ես տալու հայ ժողովրդի ու ազգի առաջ, դու նաև երկնային կյանքում պատասխան ես տալու մեր հերոսների առաջ, դու հանգիստ չես ունենալու՛՛:

Ինչպես հայտնեց Տոնոյանը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն վաղը նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, օրակարգում ռազմական դրության չեղարկման հարցն է: Նա նշեց. ՛՛Եթե իշխանությունը կունենա այնքան համարձակություն ու «դուխ», «Իմ քայլի » պատգամավորները կգան խորհրդարան, կհաստատեն օրակարգը և կմտնեն այդ օրակարգով քննարկման, միգուցե դեռ ունենան վերջին հնարավորություն իրենց երեսը և ապագան փրկելու համար:

Գոնե մեկ անգամ ունեցեք այդ իսկական ՛՛դուխը՛՛, եկեք վաղը նիստին չեղարկենք ռազմական դրությունը, այլապես դուք չեք ունենալու նույնիսկ հումանիտար միջանցքը, չեք ունենալու ձեր դեմքն ու երեսը փրկելու վերջին հնարավորությունը՛՛:

  • Կիսվել: