շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ընդդիմության վրանային ավանը զբոսաշրջիկների համար հետաքրքիր էր. մարդիկ կային, կյանքում ցույց չէին տեսել. Փաշինյան

Ընդդիմության վրանային ավանը զբոսաշրջիկների համար հետաքրքիր էր. մարդիկ կային, կյանքում ցույց չէին տեսել. Փաշինյան

2018-ից հետո իրոք դրամը լողացող փոխարժեք ունի եւ կառավարությունը չի միջմտում արտարժույթի եւ դրամի փոխարժեքին: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ ասում՝ նախկինում քարացած լողացող չի եղել: Եղել է, որ լողացող է եղել 70 տոկոսով, երբեմն 60, 50, ընդ որում, դա համարվել է տնտեսության զարգացման կարեւորագույն գործիք: Կուրսը հիմա լողացող է: Մեր կառավարության անդամներից կեսը գալիս է, ասում է՝ էս կուրսի հետ մի բան պետք է անել: Ես ասում եմ, որ  կառավարությունը փոխարժեքին կարող է միջամտել միայն այն գործիքների կիրռմամբ, որոնք թույլատրված են՝ պետական պրտատոմսերի թողարկում եւ այլն»,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ 2022-ին ընդդիմության փողոցային պայքարին, նշելով, որ այնքան էլ համաձայն չէ, որ դա խոչընդոտել է տնտեսության զարգացմանը. «Ընդհակառակը, մենք նկատում էինք, ընդդիմության վրանային ավանը զբոսաշրջիկների հետաքրքիր ուղղություն էր դարձել: Օրինակ, մարդիկ կային, որ եկել էին այնպիսի երկրներից, որտեղ ընդհանրապես ցույց չի լինում: Մարդիկ գնում էին տեսնեն՝ ոնց է, ինչ է, նկարվում էին: Մեր ծառայությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել, թե օտարերկրացիների ի՞նչ շարժ է ընդդիմության ճամբարում: Պարզեցինք, որ շատ մարդիկ կան, որ իրենց երկրում կյանքում ցույց չի տեսել»:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ IT ոլորտի մասնագետների հոսք եղավ դեպի Հայաստան ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, վարչապետն ասաց. «Այո, բայց ինչո՞ւ եկան Հայաստան, էլ երկիր չկա՞ր: Բա զուգահեռ քննարկում են եկամտահարկը համահարթ դարձնելու որոշումը: Բա եթե դա չլիներ, IT ոլորտի մասնագետը գալու էր Հայաստանում աշխատելո՞ւ: Գալու էր Հայաստանում աշխատեր ու 35 տոկոս եկամտային հարկ վճարե՞ր, թե՞ 28 տոկոս: Բա էդ որոշումների շնորհիվ են էդ մարդիկ եկել»:

  • Կիսվել: