երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ընդդիմության քոչարյանական թևը դարձյալ պատրաստվում է արտախորհրդարանական պայքարի. մոբիլիզացվում են փողոցային ակցիաների «առաջամարտիկները»

Ընդդիմության քոչարյանական թևը դարձյալ պատրաստվում է արտախորհրդարանական պայքարի. մոբիլիզացվում են փողոցային ակցիաների «առաջամարտիկները»

 Ընդդիմության քոչարյանական թևը դարձյալ պատրաստվում է արտախորհրդարանական պայքարի. մոբիլիզացվում են փողոցային ակցիաների «առաջամարտիկները»:

InfoPort.am-ը արդեն հայտնել էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո քոչարյանական թևի փողոցային պայքարի այսպես կոչված «մոբջոկատները» «դեմոբիլիզացվել» էին: Եվ ահա կայքի աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմության փողոցային պայքարը վերսկսկելու հայտարարության հետ համատեղ նորից սկսվել է այդ ջոկատների վերահամալրման գործընթացը:

Քոչարյանական թևի ակտիվը զանգահարում է այդ երիտասարդներին և առաջարկում է վերադառնալ նախկին «աշխատանքին»: Ըստ մեր աղբյուրների նրանցից ոմանք համաձայնում են, իսկ ոմանք այս ընթացքում արդեն հասցրել են գտնել նոր աշխատատեղեր նոր ճամբարներում:

Միևնույն ժամանակ, ըստ կայքի աղբյուրների, ընդդիմության ակտիվացումը այս անգամ նպատակաուղղված է ոչ այնքան իշխանափոխության հասնելու գերնպատակին, ինչպես հայտարարվում է այս օրերին, այլ գալիք ՏԻՄ ընտրություններում, հատկապես հաջորդ տարի կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններում իրենց էլեկտորատը համախմբելուն ու բազմապատկելուն:

Ինչպես InfoPort.am-ը հայտնել էր ավելի վաղ, Երևանի քաղաքային ընտրություններում «Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն ամենայն հավանականությամբ կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոն Քոչարյանը:

  • Կիսվել: