ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց. հաջորդը կանցկացվի մարտի մեկին

Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց. հաջորդը կանցկացվի մարտի մեկին

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը ավարտվեց. հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին, ժամը 16։00-ին։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ վաղը ցանկանում են հրապարակը տրամասդրել  մտավորականներին, մշակույթի աշխատողներին, որ վաղը լինի ուրախության հրապարակ։

՛՛Երկուշաբթի օրվանից արդեն սկսում ենք նորից գնալ առաջ։ Երկուշաբթի օրը ժամը 16։00-ին կլինի հանրահավաք, եւ արդեն ժամանակն է մտածել մեր քայլերի մասին, որովհետեւ այն, ինչ մենք անում էինք, բերեց այս վիճակին։ Ես հույս ունեմ, որ մենք երկուշաբթի օրն արդեն կլսենք Ոստիկանության եւ ԱԱԾ-ի հայտարարությունները, որ իրենք նույնպես սատարում են բանակին՛՛,-ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։

՛՛Ժամանակն է, որ մնացած բոլոր կառույցները հայտարարեն իրենց կարծիքը։ Ես դիմում եմ բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակը, հակառակ դեպքում դուք բանակին դեմ եք։ Ես դիմում եմ մեր մտավորականությանը՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ կանգնած եք բանակը՛՛,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նշենք, որ այս պահին ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայից երթ են կազմակերպել քաղաքում։ Երթից հետո շարժման անդամները կվերադառնան Բաղրամյան պողոտա։

 

 

  • Կիսվել: