շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ընդդիմության գործողությունների մեջ նորություններ կլինեն. Սեյրան Օհանյան

Ընդդիմության գործողությունների մեջ նորություններ կլինեն. Սեյրան Օհանյան

«Դիմադրության» շարժման գործողությունների մեջ նորություններ կլինեն, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Սեպտեմբերի 13-ին, երբ վիճակն օրհասական էր, մենք եղել ենք ԱԺ-ում և փորձել ենք հայտարարություն անել, և այլն: Բացի դրանից, մենք աշխատանքն ԱԺ-ից դուրս շարունակում ենք, միգուցե, այս պահին դա տեսանելի չէ: Ինքնաքննադատաբար ասեմ, որ ժողովրդի հետ աշխատանքը, համոզման գործընթացը, ընդհանուր առմամբ, ամենադժվար գործընթացն է», - ասաց Օհանյանը:

Նա վստահեցրեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու. համապատասխան ծրագրային գործունեություն է ծավալվում, որը կներկայացվի:

Օհանյանն ընդգծեց, որ վերջին ժամանակներում ժողովրդի հետ հանդիպումներ են իրականացնում: Թեև ընդդիմությունը, ըստ Օհանյանի, որոշակի հաջողության հասել է, սակայն, դա բավարար չէ:

 

«Հիմա որոշակի վերլուծություն ենք անում: Ապագայում մեր գործողությունների մեջ կլինեն նորարարություններ», - նշեց նա:

  • Կիսվել: