ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանին մինչև երեքշաբթի ժամանակ տվեցին

Ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանին մինչև երեքշաբթի ժամանակ տվեցին

Ընդդիմադիրները մինչև երեքշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակ տվեցին։

՛՛Մենք մինչև երեքշաբթի օրը՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ ենք տալիս, որ Նիկոլն իր քաղաքական թիմի ու խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի, հրաժարական տա ու հեռանա՛՛,-կառավարական առանձնատան մոտ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ սրանք Նիկոլ Փաշինյանի վերջին ժամերն են, որ բնակվում է կառավարական տանը։

Սաղաթելյանը հավելեց, որ եթե մինչև երեքշաբթի ժամը 12։00-ն Նիկոլ Փաշինյանը չհեռանա, իրենք դիմելու են անհնազանդության բողոքի ակցիաների։

 

 

  • Կիսվել: