շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ընդդիմադիրները կպաշարե՞ն խորհրդարանի շենքը. «Հրապարակ»

Ընդդիմադիրները կպաշարե՞ն խորհրդարանի շենքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօրվանից խորհրդարանում կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը, իսկ վաղը Նիկոլ Փաշինյանը կայցելի խորհրդարան՝ մասնակցելու հերթական ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Այս անգամ կպաշարե՞ն արդյոք ընդդիմադիրները խորհրդարանի շենքը՝ նախորդ քառօրյայի օրինակով, երբ բազմահազարանոց երթով շարժվեցին դեպի ԱԺ շենք, սակայն չճեղքեցին ոստիկանական պատնեշը: Շրջափակեցին շենքը եւ Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրին` խորհրդարան գործուղելով մի խումբ ընդդիմադիրների` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ։

Ընդդիմադիրները երեկ հրաժարվեցին այս հարցին պատասխանել: Որոշ տեղեկություններով, շարժման ներսում քննարկում են սցենարը, սակայն դեռեւս որոշում չեն կայացրել, իսկ քննարկումները հույժ գաղտնի են պահում, որ իշխանությունը նախապես տեղեկացված չլինի։ Չնայած իշխանությունն ամեն ընդդիմադիրի ամենաքիչը երկուական ժուչոկ է կցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: