չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ընդդիմադիրները «Առանց Թրեյսի Հայաստան» կարգախոսով «Մարիոթ» հյուրանոցի մոտ ակցիա իրականացրին

Ընդդիմադիրները «Առանց Թրեյսի Հայաստան» կարգախոսով «Մարիոթ» հյուրանոցի մոտ ակցիա իրականացրին

«Դիմադրություն» շարժումն ակցիա է իրականացնում «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ տեղի է ունենալու քննարկում, որին մասնակցելու են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, թե եկել են հստակ ուղերձով՝ այն մարդը, որն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, անելիք չունի Հայաստանում։

«Առանց Թրեյսի Հայաստան», «Հեռացի՛ր, Թրեյսի». այս վանկարկումներով են ընդդիմադիրները շարունակում իրենց ակցիան։

«Եկել ենք Նիկոլ Փաշինյանին ասելու, որ դու Հայաստանում իշխանություն չունես», - հայտարարեցին ընդդիմադիրները։

  • Կիսվել: