շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ընդդիմադիրների գործիքակազմում կա և՛ հանրահավաք, և՛ բողոքի այլ գործողություններ, որոնք, հարկ եղած դեպքում, գործի են դրվելու. Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիրների գործիքակազմում կա և՛ հանրահավաք, և՛ բողոքի այլ գործողություններ, որոնք, հարկ եղած դեպքում, գործի են դրվելու. Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիրների գործիքակազմում կա և՛ հանրահավաք, և՛ բողոքի այլ գործողություններ, որոնք, հարկ եղած դեպքում և ոչ շատ ուշ, գործի են դրվելու:

Այս մասին ԱԺ–ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ընդդիմության ակտիվ գործողությունների վերաբերյալ հարցին:

«Ակտիվությունը միայն հանրահավաքը չէ, ակտիվությունը խորհրդարանական, օրենսդրական գործունեությունն է, պատգամավորական հարցապնդումներն են, մարզային այցերն են, ժողովրդի հետ հանդիպումն է, հանրությանը տարբեր ձևաչափերով այս կամ այն խնդիրը, հատկապես հիմա՝ Հայաստանի շուրջ ծառացած հիմնախնդիրների շուրջ ահազանգումը»,-ասաց Մանուկյանը:

Պատգամավորը վստահեցրեց, որ առնվազն վերջին 1.5 ամսվա ընթացքում իրենք հանրային քննարկումներ են անցկացրել: Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին զուգահեռ ընդդիմությունը քաղաքական, արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական թեմաներով քննարկումներ է անցկացրել: Սակայն դա կիսատ է մնացել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի  հետևանքով:

Նա վստահեցրեդց, որ ընդդիմության գործիքակազմը բազմազան է։

  • Կիսվել: