երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ընդդիմադիր պատգամավորները մանդատից չեն զրկվի

Ընդդիմադիր պատգամավորները մանդատից չեն զրկվի

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու գործընթաց չի սկսի, քանի որ ընդդիմադիրները վերադարձել են խորհրդարան:

Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների բացակաների թույլատրելի քանակը գերազանցել է:

«Սակայն որոշում ենք կայացրել այս անգամ չանել, քանի որ իրենք վերադարձել են ԱԺ: Դա քայլ առաջ է»,-ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք` դեռ հունվարի 13-ին ՔՊ խմբակցությունը հայտարարել էր, որ որոշել են չդիմել ՍԴ, սակայն ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` նիստն այնուամենայնիվ պետք է կայանար։ Պատգամավորի բացակայության դեպքում հարցի քննարկումը հետաձգվում է 1 շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում` անկախ նրա ներկայությունից։

Խորհրդի նիստում նախատեսվում էր Իշխան Սաղաթելյանին, Անդրանիկ Թևանյանին, Աննա Գրիգորյանին, Արմեն Ռուստամյանին, Սեյրան Օհանյանին, Էլինար Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին, Արգիշտի Գևորգյանին, Քրիստինե Վարդանյանին, Գեղամ Մանուկյանին, Աղվան Վարդանյանին, Ագնեսա Խամոյանին, Աշոտ Սիմոնյանին, Արմեն Չարչյանին, Ասպրամ Կրպեյանին, Արմենուհի Կյուրեղյանին, Թադևոս Ավետիսյանին, Արթուր Սարգսյանին, Արթուր Խաչատրյանին, Արեգնազ Մանուկյանին, Գեղամ Նազարյանին, Զեմֆիրա Միրզոևային պատգամավորական մանդատներից զրկելու առաջարկով դիմել Սահմանադրական դատարան։

  • Կիսվել: