երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ արտահերթ նիստին չեն մասնակցում

Ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ արտահերթ նիստին չեն մասնակցում

ԱԺ ըդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները  խորհրդարանի արտահերթ նիստին չեն մասնակցում։ Վերջիններս բոյկոտում են համայնքների խոշորացմանը վերաբերվող հարցերը՝ այն համարելով ապօրինի և սահմանադրությանը հակասող:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ օրակարգ է բերվել մի հարց, որը «Հայաստան» խմբակցության գնահատմամբ չի համապատասխանում ՀՀ սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:

«Այն համարում ենք հստակ հանցագործություն, և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական: Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ մենք հետամուտ ենք լինելու հետագա իրավական ընթացքին: Հանրապետության նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և պահանջելու ենք նրանից նաև համապատասխան ընթացակարգով այս հարցի վիճարկում»,- ասաց Մինասյանը՝ կրկին ընդգծելով, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս ապօրինություններին:

  • Կիսվել: