հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Յանդեքսը» մտադիր է փորձարկել իր անօդաչու ավտոմեքենաների հնարավորությունները Հայաստանի լեռնային լանդշաֆտում․ ՌԴ–ում ՀՀ դեսպան

«Յանդեքսը» մտադիր է փորձարկել իր անօդաչու ավտոմեքենաների հնարավորությունները Հայաստանի լեռնային լանդշաֆտում․ ՌԴ–ում ՀՀ դեսպան

Հայաստանն առաջիկայում նախատեսում է ստեղծել հայկական արտադրության ապրանքների լոգիստիկ բաշխման կենտրոններ երեք տարածաշջաններում։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող “Armenian Business Forum–2021” գործարար համաժողովի բացմանն իր ելույթում հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

«Դրանք են` Հյուսիսային Օսիան, Մոսկովյան տարածաշրջանը, որը կծածկի ամբողջ կենտրոնական հատվածը և Եկատերինբուրգը»,– ասաց դեսպանը` հավելելով, որ տարածաշրջանի իշխանությունների հետ այս ուղղությամբ հուշագրեր արդեն ստորագրված են, բիզնեսը պատրաստ է ֆինանսավորել ծրագրերը, ռուսական մասնավոր բանկերից մեկը նույնպես պատրաստակամոըթյուն է հայտնել ծրագրում ներդրում անելու։

Տողանյանը հույս հայտնեց, որ ծրագրի իրականացումը կխթանի հայկական ընկերությունների մասնակցությունը ՌԴ շուկայում։ Միաժամանակ ռուսական այն ընկերությունները, որոնք ցանկություն ունեն ներկայացված լինելու հայկական շուկայում, Տողանյանի խոսքով, նույնպես կարող են օգտնվել այդ ծրագրի ընձեռած հնարավորությւնից։

«Իհարկե, հայկական շուկան այնքան էլ մեծ չէ այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են «Ուրալը», «Յանդեքսը», որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, բայց ԵԱՏՄ–ի ազատ առևտրի հնարավորութունը Իրանի հետ ինչ–որ առումով կարող է խթան հանդիսանալ»,– ասաց դեսպանը։

Տողանյանը հայտնեց, որ «Ուրալը» հետաքրքրված է Հայաստանում հավաքման արտադրության հիմնումով` նպատակ ունենալով հետագայում մեծացնելու իր ներայացվածությունն Իրանում ու Իրաքում։ «Յանդեքսը», ըստ նրա, մտադիր է փորձարկել իր անօդաչու ավտոմեքենաների հնարավորությունները Հայաստանի լեռնային լանդշաֆտում։

  • Կիսվել: