շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Յա, իրո՞ք». մոռացե՞լ եք, որ 2 ամիս առաջ անվստահություն հայտնեցիք այս կատարողականը կատարած քաղաքապետին». Անի Խաչատրյան

«Յա, իրո՞ք». մոռացե՞լ եք, որ 2 ամիս առաջ անվստահություն հայտնեցիք այս կատարողականը կատարած քաղաքապետին». Անի Խաչատրյան

Հիմա այս դահլիճում մենք ոգեւորված քննարկում եւ քվեարկելու ենք Հայկ Մարությանի 2021 թվականի բյուջեի կատարողականն ու զարգացման ծրագիրը: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը․

«Այնպես ներկայացրեցիք 2021 թվականի կատարողականը, որ ուզում եմ կրկնել հայտնի խոսքը՝ «յա, իրո՞ք». մոռացե՞լ եք, որ 2 ամիս առաջ այս դահլիճում քվեարկեցինք այս կատարողականը եւ այս զարգացման ծրագիրը կատարած քաղաքապետին անվստահություն հայտնելու օգտին: 

Ներողություն, ժողովուրդ ջան, դուք ասում էիք՝ քաղաքական է մեր որոշումը, հետո արդեն սկսեցիք Հայկ Մարությանի վատ աշխատանքի արդյունքները ներկայացնել, բայց ես Հայկ Մարությանի անվստահությանը միացել եմ ոչ թե քաղաքական պատճառներով, այլ բյուջեի թերակատարման ու զարգացման ծրագրի հետ կապված: Բնականաբար, ես Հայկ Մարությանի բյուջեի կատարողականին ու զարգացման ծրագրին կողմ չեմ քվեարկելու»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի ավագանիում այսօր քննարկվում է Երեւան քաղաքի 2021 թվականի ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը ի գիտություն ընդունելու հարցը: 

  • Կիսվել: