ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՎՏԲ-ն լքում է միայն Վրաստանը, իսկ ՀՀ-ում և Ադրբեջանում առաջ է քաշում տեղական բանկերի հետ փոխգործակցության հարցը. Կոստին

ՎՏԲ-ն լքում է միայն Վրաստանը, իսկ ՀՀ-ում և Ադրբեջանում առաջ է քաշում տեղական բանկերի հետ փոխգործակցության հարցը. Կոստին

Մենք լքում ենք միայն Վրաստանը, իսկ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մնում ենք եւ առաջ ենք քաշում ազգային, տեղական բանկերի հետ փոխգործակցության հարցը։ Այս մասին ՛՛Ինտերֆաքսին՛՛ տվածհարցազրույցում ասել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը:

Խոսելով SWIFT-ի անջատված համակարգում բանկերի աշխատանքի մասին՝ նա նշել է. ՛՛Մենք շատ լավ պատկերացնում էինք, թե ինչ է SDN-ը: Եվ երբ մենք ներառվեցինք այս ցուցակում, SWIFT-ն այլեւս դեր չի խաղում։ Երբ դուք անջատված եք արժույթով հաշվարկներից, SWIFT-ն իրականում անհրաժեշտ չէ:

Ռուսաստանի ներսում մենք ունենք ֆինանսական վճարումների մեր համակարգը, մենք նաեւ խթանում ենք այս համակարգը մեր բարեկամ երկրների հետ՛՛:

  • Կիսվել: