երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Վստահ ենք, որ 2023-ը շարունակելու է լինել հայ-ամերիկյան արդյունավետ և խորը երկկողմ համագործակցության ևս մեկ տարի. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Վստահ ենք, որ 2023-ը շարունակելու է լինել հայ-ամերիկյան արդյունավետ և խորը երկկողմ համագործակցության ևս մեկ տարի. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

՛՛Երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն զարգացրել են ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա հիմնված գործընկերություն։

Վստահ ենք, որ 2023 թվականը շարունակելու է լինել հայ-ամերիկյան արդյունավետ և խորը երկկողմ համագործակցության ևս մեկ տարի՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: