երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վստահ եմ՝ Վարշամ Սարգսյանի ղեկավարությամբ Արմավիր համայնքը կզարգանա. Խուդաթյան

Վստահ եմ՝ Վարշամ Սարգսյանի ղեկավարությամբ Արմավիր համայնքը կզարգանա. Խուդաթյան

Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարզպետի պաշտոնում նշանակմանը:
 
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին և Կառավարությանը՝ բարձր վստահության համար:
 
Սիրելի՛ արմավիրցիներ, շնորհակալ եմ ձե՛զ Արմավիր համայնքի ղեկավարի կարգավիճակով ձեզ ծառայելու երկու հնարավորությունների համար, որը փորձել եմ օգտագործել արդյունավետ:
 
Այժմ չեմ ուզում անդրադառնալ շուրջ վեց տարվա ընթացքում արված և ընթացքում գտնվող աշխատանքներին. դրա առիթը վստահաբար դեռ կունենամ:
 
Ուզում եմ ընդամենը ասել, որ Արմավիր համայնքում աշխատանքս արել եմ անմնացորդ նվիրումով, մաքուր սրտով ու մաքուր ձեռքերով:
 
Շնորհակալ եմ հանրապետության ամենամեծ ավագանու խմբակցությանը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի թիմին, համայնքապետարանի անձնակազմին, համայնքապետարանի ենթակա կառույցների անձնակազմերին, մարզային և համայնքային գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:
 
Արմավիր համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին, և հունվարի 15-ին համայնքի ղեկավար ընտրելու համար ավագանու արտահերթ նիստ կգումարվի:
 
Վստահ եմ՝ պարոն Սարգսյանի ղեկավարությամբ Արմավիր համայնքը կզարգանա, հաջողությամբ կշարունակվեն ընթացքում գտնվող ծրագրերը, բազմաթիվ նոր ծրագրեր կիրականացվեն:
 
Արմավիրի մարզի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ գործընկերներ, մարզպետի պաշտոնում ևս կշարունակեմ անմնացորդ ծառայել ծննդավայրիս` Բագարանից մինչև Փարաքար, Մարգարայից մինչև Քարակերտ:
Հեշտ չի լինելու, բայց միասին հաջողելու ենք»,- գրել է Խուդաթյանը:
 
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին՝ մարզային այցելությունից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, համաձայն որի՝ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել էր պաշտոնից:

  • Կիսվել: