երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Վստահ եմ՝ Աբովյանում մենք ունենք մեծամասնություն ստանձնելու նախադրյալներ․ Ռոմանոս Պետրոսյան

Վստահ եմ՝ Աբովյանում մենք ունենք մեծամասնություն ստանձնելու նախադրյալներ․ Ռոմանոս Պետրոսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2018 թվականից այս կողմ ստանձնելով Կոտայքի մարզում կոնկրետ տարածքային կառավարման գործառույթներն ու մանդատը, չեզոքացրել է տարբեր ուժերի քաղաքական ազդեցությունները և ամրացրել պետության, պետականության ու պետական կառավարման ինստիտուտների հիմքերը։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը․
 
<<Շնորհակալ եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի ներկայացուցիչներին ու մեր համախոհներին գրագետ ու լավ նախընտրական քարոզարշավի համար։
 
Լիահույս եմ, որ մեր քաղաքացիներն արժանին կմատուցեն և իրենց քվեով Օրենքի և Իրավունքի գերակայությանը, իրավահավասարությանը, պետական ինստիտուտերի կայացմանն ու մեր արժեհամակարգից բխող քաղաքական մյուս առաջնահերթություններին վերջնականորեն ԱՅՈ կասեն։
Վստահ եմ՝ Աբովյանում մենք ունենք մեծամասնություն ստանձնելու նախադրյալներ>>։
 

  • Կիսվել: