չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վրեժ Աղաջանյանն  ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

Գլենդելի ավագանու անդամ Վրեժ Աղաջանյանն  ընտրվել է քաղաքի քաղաքապետ։ Այս մասին հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը՝ շնորհավորելով նորանշանակ քաղաքապետին։

«Սրտագին շնորհավորանքներս եմ հղում հարգարժան Վրեժ Աղաջանյանին Գլենդեյլի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ: Իրեն մաղթում եմ հաջող պաշտոնավարում և բազում հրաշալի ձեռքբերումներ: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ մասնագիտական և մարդկային բարձր որակներ ունեցող իր նման անձնավորությունը հաջողությամբ կառաջնորդի հայաշատ Գլենդեյլն այս մարտահրավերներով լի ժամանակահատվածում»,- գրել է հյուպատոսը։

 

 

  • Կիսվել: