երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ղարիբաշվիլի

Վրաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ Վրաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Հարավային Կովկասում մշտական խաղաղություն ապահովելու համար:
 
«Մեր կառավարության հիմնարար սկզբունքն է խուսափել պատերազմից և պահպանել խաղաղություն։ Չնայած մեր աշխարհագրական դիրքի առաջացրած դժվարություններին՝ մեզ հաջողվել է ոչ միայն աջակցել Ուկրաինային և միջազգային հանրությանը մեր հավասարակշռված քաղաքականությամբ և մեր գործընկերների հետ սերտ համակարգմամբ, այլև պահպանել մեր ժողովրդի անվտանգությունը։
 
Մեր կառավարության կողմից առաջ է քաշվել «խաղաղ հարևանության նախաձեռնությունը»։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի մեր հարևանների և բարեկամների հետ, որպեսզի վերջապես մշտական խաղաղություն բերենք Հարավային Կովկաս»,- ասել Է Ղարիբաշվիլին։

  • Կիսվել: