կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Զելենսկու «ձեռքը սեղմելու հերթ չէր»․ Վրաստանի վարչապետ

Զելենսկու «ձեռքը սեղմելու հերթ չէր»․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացատրել է, թե ինչու չի հանդիպել Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։

Թբիլիսիում կայացած ճեպազրույցում լրագրողները Վրաստանի վարչապետին հարցրել են, թե ինչու են նա և Զելենսկին գագաթնաժողովում խուսափում միմյանցից։

«Նրա ձեռքը սեղմելու հերթ չէր»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա նշել է, որ Մոլդովայում գտնվող ավելի քան 40 առաջնորդներից միայն 5-ը կամ 10-ն են հանդիպել Զելենսկու հետ։

Լրագրողները հարցրել են, թե Ղարիբաշվիլին անձամբ ինչ կասեր Զելենսկուն, վարչապետը պատասխանել է, որ պարզապես կբարևեր և Ուկրաինային կմաղթեր պատերազմի ավարտ, տարածքային ամբողջականություն և խաղաղություն։

  • Կիսվել: