չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վրաստանը կարևոր միջնորդական դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ղարիբաշվիլի

Վրաստանը կարևոր միջնորդական դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ղարիբաշվիլի

Թբիլիսին զգալի ներդրում ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում։ Այս մասին «Իմեդի» հեռուսաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին:

«Ես անձամբ ջանքեր եմ գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածության հասնելու համար։ Մի քանի անգամ եղել եմ երկու երկրներում և բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդես եմ եկել միջնորդության նախաձեռնությամբ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա նշել է, որ ջերմ և ընկերական հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրա հետ շփվում է առանց որևէ խոչընդոտի:

Անդրադառալով տարածաշրջանային համագործակցությանը՝ նա նշել է, որ առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում բավական հավակնոտ ծրագրեր են քննարկվում, գրում է 1Lurer.am-ը։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ Թուրքիան շատ կարևոր դերակատար է տարածաշրջանում, և Թբիլիսին Անկարայի հետ  ջերմ, բարեկամական և եղբայրական հարաբերություններ ունի: Ըստ Ղարիբաշվիլիի՝ վրաց-թուրքական հարաբերությունները պետք է պահպանել, ամրապնդել և խորացնել: «Ես անում եմ հնարավոր ամեն ինչ այդ ուղղությամբ և ուրախ եմ, որ Թուրքիայի նախագահը նույն կերպ է տրամադրված»,- ասել է նա:

 

  • Կիսվել: