չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ

Սեպտեմբերի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։

Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք Վրաստանում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, կարևորվեց հայ-վրացական հարաբերությունների բազմաոլորտ օրակարգի շարունակական ընդլայնումը։

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումների ու մարտահրավերների վերաբերյալ, այս համատեքստում ընդգծվեց Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության պահպանման անհրաժեշտությունը։

  • Կիսվել: