երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 998 դեպք, մահացել է 16 հիվանդ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 252 972, տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:

Մեկ օրում ապաքինվել է 1892 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 240 629: Կարանտինային ռեժիմում է 530 մարդ, հատուկ վերահսկողության տակ է 3302 մարդ: Կովիդ-հյուրանոցներում է գտնվում 444 մարդ:

Կորոնավիրուսից երկրում 3 038 մահ է արձանագրվել:

  • Կիսվել: