ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանի նախագահն իր հայ գործընկերոջը շուտափույթ ապաքինում է մաղթել

Վրաստանի նախագահն իր հայ գործընկերոջը շուտափույթ ապաքինում է մաղթել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կորոնավիրուսով հիվանդացած Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին շուտափույթ ապաքինում է մաղթել:

"Մաղթում եմ ձեզ շուտափույթ ապաքինում։ Այդ վիրուսը սահմաններ եւ կարգավիճակ չի ճանաչում, բայց մենք կհաղթենք այն գլոբալ համերաշխության շնորհիվ եւ ավելի ուժեղ դուրս կգանք այդ փորձությունից", — գրել է Զուրաբիշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Արմեն Սարգսյանի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նա Ամանորը դիմավորել է ընտանիքի հետ, այնտեղ էլ նա ոտքի վիրահատության է ենթարկվել ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: