չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Վրացական վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերին ՀՀ տարածքում պարեկները անընդհատ տուգանում են. Դանիելյան

Վրացական վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերին ՀՀ տարածքում պարեկները անընդհատ տուգանում են. Դանիելյան

Երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը  Հայաստանի տարածքում պարեկների կողմից  պարբերաբար զանգվածային տուգանվում են: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ըստ նրա, հայկական վարորդական վկայականի բացակայությունը չպետք է հիմք հանդիսանա ջավախահայերին տուգանելու համար։ Դանիելյանը նշեց, որ դիմել է ՆԳՆ, պատասխանել են, որ այս պահին իրենց կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։

«Այս ամբիոնից ցանկանում եմ նշել՝ մեկ ամսյա ժամկետը չի լուծում խնդիրը, առաջարկում եմ վերանայել ժամկետների հարցը, քննարկել հարցը։

Վերանայեք այս անհասկանալի որոշումը,  այլապես  բոլոր հիմքերն ունեմ կասկածելու, որ ստեղծում եք արհեստական բարդություններ ջավախահայերի կապը Հայաստանի հետ խզելու համար»,- ասաց Դանիելյանը։

  • Կիսվել: