կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաց-ռուսական սահմանին հայի սպանվելու լուրը չի հաստատվել

Վրաց-ռուսական սահմանին հայի սպանվելու լուրը չի հաստատվել

Լրատվամիջոցներում  տեղեկություն է շրջանառվում, թե վրաց-ռուսական սահմանին մոտ ազգությամբ թուրք վարորդի կողմից հայ է սպանվել, գրում է Aliq.ge-ն։

Ըստ սկզբնաղբյուր լրատվամիջոցի, որին էլ հղվել են տարբեր զլմ-ներ, բեռնատարների վարորդների  միջև վիճաբանություն է առաջացել,  միջադեպը գրանցվել է չեզոք գոտում:

.ՀՀ արտգործնախարարությունը հերքել է լուրը.

Արտգործնախարարության մամուլի խոսակ Աննա Նաղդալյանն, ի պատասխան «Ալիք Մեդիայի» գրավոր հարցման, պատասխանել է` «Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ են հաստատել տեղի պատկան մարմինների հետ, վերջիններիս կողմից ազգային հողի վրա միջադեպի վերաբերյալ տեղեկությունը չի հաստատվել»:

Վրաստանում ՀՀ դեսպանությունն այս թեմայով տեղեկատվություն չի տարածել:

  • Կիսվել: