չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Վնասազերծվել է «ֆեյք» Դիանա Հարությունյանի զույգ եղբայր/քույրը. Հովհաննիսյան

Վնասազերծվել է «ֆեյք» Դիանա Հարությունյանի զույգ եղբայր/քույրը. Հովհաննիսյան

Անդրադառնալով Էրեբունի պլազայի միջադեպին՝ ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Վնասազերծվել է «ֆեյք» Դիանա Հարությունյանի զույգ եղբայր/քույրը եւ, իհարկե, նա նման քայլի գնացել է ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ և «մի այլ կարգի» անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։
Հ.Գ. Սցենարիստին փոխեք, ամոթ է»։

Հիշեցնենք, որ այսօր "Էրեբունի պլազա" է ներխուժել անհավասարակշռված վարքագծով զինված տղամարդ, հարցրեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, ինչ որ բաներ վանկարկել, կրակել, վերցրել պատանդներ։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները և հատուկ ջոկատայիններ։ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո տղամարդը հանձնել է զնեքը և տարվել Ոստիկանության բաժանմունք։

  • Կիսվել: