հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱԺ-ում արգենտինացի իրավաբանների հետ քննարկվել են միջազգային իրավունքի կիրառումն ապահովելու մեխանիզմները

ԱԺ-ում արգենտինացի իրավաբանների հետ քննարկվել են միջազգային իրավունքի կիրառումն ապահովելու մեխանիզմները

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մայիսի 5-ին հանդիպել է արգենտինացի իրավաբաններ Լուսինա Մինասյանի եւ Իռենե Մասսիմինոյի հետ:

Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, բարձր է գնահատել նրանց աշխատանքը` կարեւորելով համագործակցությունը:

Իռենե Մասսիմինոն տեղեկացրել է, որ համագործակցում են նաեւ սփյուռքահայ իրավաբանների հետ:

Արգենտինացի իրավաբանները Հայաստանում հանդիպել են մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ` ստանալով համապատասխան եւ համապարփակ տեղեկատվություն:

Քննարկվել են միջազգային իրավական գործընթացներին առնչվող հիմնահարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային իրավունքի կիրառմանն առնչվող մի շարք հիմնահարցերի, մասնավորապես, միջազգային իրավունքի կիրառման ապահովման մեխանիզմներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համագործակցությունը: Ընդգծվել է համատեղ ջանքերով խախտված իրավունքների վերականգնմանը եւ արդարադատության հաստատմանը հասնելու անհրաժեշտությունը:

  • Կիսվել: